ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լավրովը հանդիպումներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

Լավրովը հանդիպումներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ
21.10.2020 | 21:15

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի և չորեքշաբթի առանձին խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրակի դադարեցման հարցեր՝ ասված է ՌԴ ԱԳՆ կայքում:


Զոհրաբ Մնացականյանի այցի մասին Մոսկվա հայտնի է դարձել այս գիշեր: Բանակցությունների ընթացքում քննարկվել են կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և խնդրի կարգավորման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ անհետաձգելի հարցեր, ասված է հաղորդագրությունում:
Ջեյհուն Բայրամովի այցի մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան։ Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրությունում նշված է, որ Բայրամովը Մոսկվա է մեկնել ռուսական կողմի հետ խորհրդակցություններին մասնակցելու համար։


ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Մնացականյան-Լավրով հանդիպման օրակարգում էին Արցախում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը: Բարձր գնահատելով Ռուսաստանի և անձամբ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, Մնացականյանը փաստել է, որ ձեռքբերված համաձայնությունները մնում են միայն թղթի վրա և Ադրբեջանը հրադադարը խախտում է: Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ին մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին, ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթ նպատակ Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ