Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ANCA-ն ԱՄՆ Պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ին անհրաժեշտ սարքավորում տրամադրելը

ANCA-ն ԱՄՆ Պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ին անհրաժեշտ սարքավորում տրամադրելը
22.10.2020 | 13:10

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որ վերջինս մերժի Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին՝ ասված է հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում Անկարայի՝ Ադրբեջանին օգնելու պահանջով, փորձում է շրջանցել այդ արգելքը և Bayraktar TB2-ների պատրաստման համար արագացված կարգով այդ սարքավորումները ստանալ ԱՄՆ-ից: Թուրքիայի դիմումները պետք է մերժվեն, քանի դեռ այդ երկիրը զինում է կամ այլ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին»,- ասված է հայտարարությունում: Հանձնախումբը նշում է, որ Պետական դեպարտամենտը պետք է հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ