ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն թեժ կետերում

Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն թեժ կետերում
23.10.2020 | 15:03

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, բայց այնքան մեծ չեն, որքան` ԱՄՆ-ի հետ:


«Պուտինը շատ պրագմատիկ է եւ հարավային, եւ հյուսիսային եւ արեւելյան սահմանների, եւ մեր երկրի այլ սահմանների նկատմամբ մոտեցման հարցում: Այո, մենք տարաձայնությունների մի ամբողջ շարք ունենք Թուրքիայի հետ: Այն այնքան մեծ չէ, որքան, օրինակ, ԱՄՆ-ի հետ մեր տարաձայնությունները, սակայն տարաձայնություններ դեռ կան»,- ասել է Պեսկովը: Ըստ նրա, կան նաեւ համագործակցության կետեր: «Բայց միեւնույն ժամանակ մենք առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորագույն ներուժ ունենք, ինչը հնարավորություն է տալիս մեղմել այդ նույն տարաձայնությունների բացասական ազդեցությունը»,- պարզաբանել է նա: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքի փորձ ունեն թեժ կետերում առավել սուր հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ