ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայկական կողմն այս պայմաններում անհնար է համարում քննարկել ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակության հարցը

Հայկական կողմն այս պայմաններում անհնար է համարում քննարկել ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակության հարցը
26.10.2020 | 21:47

ԿԽՄԿ-ն չի կարող հակամարտության գոտում որևէ մարդասիրական աշխատանք իրականացնել այս պայմաններում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում, Ադրբեջանին մեղադրելով երրորդ անգամ արդեն ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարը խախտելու համար, պնդում է՝ այս պայմաններում ու այս պահին դեռևս անհնար է քննարկել ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակության հարցը։

«Այս իրավիճակը որևէ ձևով հնարավորություն չի տալիս ոչ միայն պահպանելու հրադադարի պայմանավորվածությունը, այլև ռազմագերիների և զոհվածների դիակների փոխանակման հետ կապված որևէ գործողություն», - ասաց նա: Քանի դեռ հրադադարը չի պահպանվում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարող հակամարտության գոտում որևէ մարդասիրական աշխատանք իրականացնել, «Ազատությանը» փոխանցեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին. «Պետք է լինի հրադադար, կողմերը հարգեն հրադադարը, որպեսզի այնտեղի աշխատանքներն անվտանգ անցնեն»:

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ