ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Տղերքը գրավել են կարևոր բարձունքներից մեկը

Տղերքը գրավել են կարևոր բարձունքներից մեկը
31.10.2020 | 20:43

Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար: Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:


Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում: Խմբերի կազմով գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր: Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանն, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը: Տանկերից մեկը խոցել են Ա. Սևումյանը և Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը և Հ. Հայրապետյանը: Գործողության հաջող իրականացման համար կապիտան Հովհաննես Գրիգորիի Միրզոյանը, ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը, շարքային-պայմանագրայիններ Ռուբեն Աշոտի Վերդյանը, Անդրանիկ Հմայակի Վանյանը, Էդուարդ Արմենի Բարսեղյանը, Արման Սեյրանի Սևումյանը, Արթուր Արմենի Ասրիյանը, Հարութ Արարատի Համզոյանը, Խորեն Սուրենի Ավանեսյանը, Սասուն Խորենի Սահակյանը, ավագ-սերժանտ-պայմանագրայիններ Մարատ Վալերիի Առաքելյանը, Սեյրան Գագիկի Աբրահամյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրայիններ Մանվել Ռաշիդի Գևորգյանը, Հարութ Արթուրի Էմիրյանը, սերժանտ-պայմանագրայիններ Վաղինակ Վլադիմիրի Սահակյանը, Սպարտակ Աշոտի Սարգսյանը և պահեստազորի մայոր Սերգեյ Վալերիի Ծատրյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:

Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին: Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը և նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը:

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ