Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի գործողություններն անհարգալից վերաբերմունք են՝ իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի գործողություններն անհարգալից վերաբերմունք են՝ իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ
31.10.2020 | 20:54

Արցախում Ադրբեջանն այս անգամ օգտագործել է ֆոսֆորային զինատեսակ՝ անտառների վրա, որոնք գտնվում են քաղաքացիներով լի բնակվայրերի մոտ,- թվիթերի իր միկրոբոլոգում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։


Նրա գնահատմամբ՝ այն, ինչ Ադրբեջանն անում է՝ լիովին անհարգալից վերաբերմունք է իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ. շարունակական ագրեսիա, քաղաքացիական բնակչության ամայացում, արգելված զենքի օգտագործում։

Դիտվել է՝ 3921

Մեկնաբանություններ