Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ նախկին նախագահներ Օբաման, Քլինթոնը և Քարթերը շնորհավորել են Բայդենին

ԱՄՆ նախկին նախագահներ Օբաման, Քլինթոնը և Քարթերը շնորհավորել են Բայդենին
08.11.2020 | 18:09

ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջիմի Քարթերը շնորհավորել են Ջո Բայդենին նախագահի ընտրություններում հաղթելու համար:


Օբաման, ում օրոք Բայդենը փոխնախագահ էր, հայտարարել է. «Երբ բոլոր ձայները հաշվարկվեն, նորընտիր նախագահ Բայդենը և նորընտիր փոխնախագահ Կամալա Հարիսը կունենան պատմական համամասնությունների վճռական հաղթանակ»:
Քլինթոնն ընդգծել է. «Այժմ մենք ունենք ընտրված նախագահ և փոխնախագահ, որոնք կծառայեն բոլորիս և կմիավորեն մեզ»:


Քարթերը հայտարարել է. «Մենք հպարտ ենք նրանց հաջող քարոզարշավով և անհամբեր սպասում ենք նրանց դրական փոփոխություններին»:

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ