ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
08.11.2020 | 18:16

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսել են՝ ТАСС-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման», - ասաց գործակալության աղբյուրը:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ