Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Բայդենին ընտրություններում հաղթելու առթիվ

Ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Բայդենին ընտրություններում հաղթելու առթիվ
09.11.2020 | 23:14

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորել Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Պեսկովի խոսքով՝ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել ընտրությունների ելքը:

«Նրա իրավաբանները հայցեր են նախապատրաստել տարբեր նահանգների դատարաններում: Այդ իսկ պատճառով մենք ճիշտ ենք համարում սպասել պաշտոնական հայտարարության», - ասել է Պեսկովը: Նա նշել է, որ Թրամփի հաղթանակի պարագայում նախորդ ընտրություններում Կրեմլը պաշտոնապես շնորհավորել էր արդյունքների հայտարարումից հետո, քանի որ բողոքարկման խնդիր չի եղել:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ