Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պեսկով. Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էությունը

Պեսկով. Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էությունը
10.11.2020 | 21:10

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էություն: Կրեմլում լիահույս են, որ այդ բաատրությունները պատշաճ կընդունվեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք չէինք ցանկանա նրանց գնահատել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանում սկսված բողոքները գնահատելու խնդրանքին: «Մենք գիտենք, որ վարչապետ Փաշինյանը զգալի ջանքեր է գործադրում՝ բացատրելու այդ պայմանավորվածությունների էությունը և իմաստը: Հուսով ենք, որ այդ բացատրությունները ճիշտ կընկալվեն», - ընդգծել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ