ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մակրոնը խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ կայացնելու ունակության մասին

Մակրոնը խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներ կայացնելու ունակության մասին
16.11.2020 | 12:55

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ նշելով, որ մարմինը օգտակար որոշումներ չի կայացնում: Grand Continent-ին հարցազրույցում նա ասել է, որ իր խնդիրներից մեկը քաղաքական առումով ուժեղ Եվրոպայի ամրացումն ու ձևավորումն է: Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ համագործակցություն հաստատելու համար պետք հնարավոր լինի ձևավորել այդ համագործակցությունը, երկխոսությունը երկրների միջև` թույլ տալով մշակել համատեղ լուծումներ:

Մակրոնը կարծում է, որ բազմակողմ համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են։ Նա ընդգծել է, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար լուծումներ չի առաջարկում, անհրաժեշտ է վերանայել համագործակցության ձևերը և արդիականացնել կառույցները:

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ