ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիան իր ռազմավարական նպատակն է համարում մուտքը ԵՄ

Թուրքիան իր ռազմավարական նպատակն է համարում մուտքը ԵՄ
22.11.2020 | 16:34

Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարայի ռազմավարական նպատակը ԵՄ մտնելն է: «Թուրքիայի և ԵՄ-ի սերտ հարաբերությունները ունեն ռազմավարական մեծ նշանակություն, դա կբերի համագործակցության ընդլայնման դինամիկա և հարաբերությունների ամրապնդում»,- հայտարարել է Քալընը:

Նա ԵՄ երկրների առաջնորդներին կոչ է արել հրաժարվել գաղափարական և քաղաքական համոզմունքներից և դիտարկել Անկարայի հետ հարաբերությունները «ռազմավարական տեսանկյունից»:
Մամլո քարտուղարը նշել է, որ տարածաշրջանային խնդիրները, այդ թվում իրավիճակը Կիպրոսում և Լեռնային Ղարաբաղում, վաղ թե ուշ պետք է հաղթահարվեն երկխոսության և համագործակցության ճանապարհով:

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ