Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը

Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը
25.11.2020 | 15:01

Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի նախագիծը: Կարծիքներ են հնչում` մեծ հավանակություն կա, որ Սենատի կարող է ընդունել նախագիծը: Ֆրանսիացի պատգամավորներն ու սենատորները խստորեն դատապարտել էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա սեպտեմբեր 27-ին սկսված հարձակումը, Թուրքիայի և վարձկանների մասնակցությունն այդ պատերազմին և կոչ արել կողմերին զերծ մնալ ռազմական գործողություններից, իսկ Թուրքիային՝ դրանց միջամտելուց: Սենատի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել:

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ