Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը
01.12.2020 | 14:57

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ Ֆեյսբուքում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Նոյեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Դադիվանքում դժվարին այս օրերին իրենց հոգևոր ծառայությունը բերող Մայր Աթոռի միաբաններին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց եկեղեցականներին՝ կարևորելով նրանց նվիրյալ հանձնառությունը»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը: Նա հավելել է, որ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է ռուս խաղաղապահների առաքելությանը, որի շնորհիվ ապահովվել է վանքի անվտանգությունը և բնականոն գործունեությունը

Դիտվել է՝ 3039

Մեկնաբանություններ