ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Իշխան Սաղաթելյան. Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից

Իշխան Սաղաթելյան. Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից
07.12.2020 | 22:42

Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցություն՝ ֆեյսբուքում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով և երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը: Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու:
Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձում հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։
Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն․
Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցումային կառավարության ձևավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։
Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետևաբար՝ բախումը բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան։
Կա խոցված արժանապատվությամբ, դավավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից և գիտակցում կորուստը։


Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից և ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ և արդար ընտրության իրավունքը։
Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների և իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա։ Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։ Հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը։
Առանց Նիկոլ Հայաստան», - նշել է Սաղաթելյանը։

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ