Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԵՄ-ը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը

ԵՄ-ը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը
08.12.2020 | 16:01

ԵՄ-ն հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը՝ անկախ, թե որտեղ են կատարվել: Այդ շարքում են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, խոշտանգումները, ինքնադատաստանը, կամայական ձերբակալությունները, մարդկանց վաճառքը: Նման վայրագությունների մեջ ներգրավված անձանց կարգելվի մուտք գործել ԵՄ տարածք, իսկ ԵՄ-ում առկա ակտիվները կսառեցվեն: Որոշումը կայացրեն են ԵՄ ԱԳ նախարարները: Նոր օրենքում չի հիշատակվում Ռուսաստանը, բայց ոչ ֆորմալ կոչվում է «Մագնիտսկու ակտի եվրոպական տարբերակ»: Պատժամիջոցների կիրառումը պահանջում է ԵՄ 27 երկրների ղեկավարների համաձայնությունը:


ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման երկրորդ թեման Թուրքիայի հետ հարաբերություններն էին: Հինգշաբթի օրը գագաթաժողովում Թուրքիայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: ԵՄ առաջնորդները հոկտեմբերին Թուրքիայից պահանջել էին «դադարեցնել միակողմանի և սադրիչ գործողությունները Միջերկրական ծովում»: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ դրա համար վերջնաժամկետն ավարտվում է: «Մենք չենք նկատել, թե Թուրքիան արմատապես փոխել է իր վարքագիծը։ Ընդհակառակը, իրավիճակը մի քանի առումներով վատացել է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ