Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Պուտինն աջակցել է ԵԱՏՄ-ում ինտեգրումը զարգացնելու նախագծին

Պուտինն աջակցել է ԵԱՏՄ-ում ինտեգրումը զարգացնելու նախագծին
11.12.2020 | 20:47

Ռուսաստանը սատարում է ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025-ը ինտեգրման զարգացման ռազմավարության նախագիծը, որը նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկայի ձևավորում, միասնական թվային տարածության ստեղծում:

«Մենք աջակցում ենք մինչև 2025-ը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, որը պատրաստվել է 5 երկրների կառավարությունների կողմից, որը նախատեսում է ավարտել ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի, մեկ թվային տարածքի ընդհանուր շուկայի ԵվրԱզԷՍ-շրջանակներում», հայտարարել է Պուտինը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ դա նպատակ ունի խթանել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների աճը և բարելավել քաղաքացիների բարեկեցությունն ու կյանքի որակը:

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ