ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պուտինը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ
15.12.2020 | 20:54

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ընտրական քվեարկության արդյունքների համաձայն՝ դեմոկրատ Բայդենը ստացել է 306 ձայն՝ հանրապետականների 232-ի դիմաց և առաջ անցել Դոնալդ Թրամփից: Հունվարի 6-ին արդյունքները պետք է հաստատի Կոնգրեսը: Պուտինը Բայդենին հաջողություն է մաղթել և համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, չնայած իրենց տարաձայնություններին, կարող են նպաստել բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների լուծմանը: «Իմ կողմից, ես պատրաստ եմ ձեզ հետ փոխգործակցության և շփումների», - ընդգծել է նա հեռագրում:

Դիտվել է՝ 2599

Մեկնաբանություններ