Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը

Պուտին. Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը
18.12.2020 | 16:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտության սրումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը: ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրն, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում է։

Դիտվել է՝ 3193

Մեկնաբանություններ