ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թեհրանն ու Բաքուն համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա էլեկտրակայան կառուցելու հարցում

Թեհրանն ու Բաքուն համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա էլեկտրակայան կառուցելու հարցում
23.12.2020 | 22:08

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Խուդաֆերինի ջրամբարի վրա ջրաէլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ՝ հայտնում է «Մեհր» գործակալությունը:


«Խոշորագույն նախագծերից մեկը, որոնք սկսել են իրագործվել 20 տարի առաջ, Խոդաֆերինի ջրամբարի կառուցումն է Արաքս գետի սահմանին: Այս ջրամբարը կարևոր է և կարող է տարեկան մոտ 1.6 մլրդ խորանարդ մետր ջրի շրջանառություն ապահովել»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հողատարածքի ջրամատակարարումն ապահովելուց բացի կայանը նաև էլեկտրաէներեգիա կարտադրի:

Դիտվել է՝ 2599

Մեկնաբանություններ