ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Պետդուման հավանություն տվեց նախագահի ՝ երկու ժամկետով կրկին առաջադրվելու իրավունքի նախագծին

Պետդուման հավանություն տվեց նախագահի ՝ երկու ժամկետով կրկին առաջադրվելու իրավունքի նախագծին
23.12.2020 | 22:10

Պետդուման դեկտեմբերի 23-ին առաջին ընթերցմամբ օրինագիծ ընդունեց պետության գործող ղեկավարի` նույն պաշտոնում ևս երկու անգամ առաջադրվելու իրավունք տալով: Օրինագիծը նախապես հաստատվել էր կառավարության կողմից ու Պետդումայի վերահսկողության և կարգավորման կոմիտեին առաջարկվել էր առաջին ընթերցմամբ ընդունել օրինագիծը:

Օրինագծում ասվում է, որ ՌԴ Սահմանադրության դրույթով սահմանափակվում է անձի՝ ՌԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման ժամկետի քանակը, և տարածվում է այն անձի վրա, ով զբաղեցրել և (կամ) զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը: Սա հաշվի չի առնում այն ժամկետների քանակը, որի ընթացքում նա զբաղեցրել կամ պաշտոնավարել է Սահմանադրության մեջ համապատասխան սահմանափակում մտցնելու մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելու պահին, և չի բացառում, որ պետության ղեկավարը կարող է զբաղեցնել ՌԴ նախագահի պաշտոնը նշված դրույթով թույլատրված ժամանակահատվածների համար:
Սահմանադրության փոփոխություններին համապատասխան օրենքի նախագիծը, որը գործող նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք է տալիս կրկին մասնակցել նախագահական ընտրություններին, Պետդումա է ներկայացվել նոյեմբերի 17-ին:
Նախագծի հեղինակներն էին սենատոր Անդրեյ Կլիշասը և Պետդումայի պատգամավորներ Պավել Կրաշենիննիկովը և Օլգա Սավաստյանովան:

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ