Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կաթոլիկ Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների

Կաթոլիկ Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների
24.12.2020 | 15:55

WAFA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին անգամ կաթոլիկ Սուրբ Ծնունդը Բեթղեհեմում կանցկացվի առանց ուխտավորների և օտարերկրյա զբոսաշրջիկների: «Տեղական համայնքի ներկայացուցիչների Սուրբ Ծննդյան արարողությունը շատ սահմանափակ և փոքր կլինի նախորդ տարիների համեմատ, ուխտավորներ, օտարերկրյա զբոսաշրջիկներ, տեղական հյուրեր չեն լինի», – հաղորդել է քաղաքապետ Անտոն Սալմանը:

Դիտվել է՝ 2239

Մեկնաբանություններ