Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ոստիկանությունը ոչ թե ապօրինի հրամաններ, այլ քմահաճույքներ է կատարում. Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանությունը ոչ թե ապօրինի հրամաններ, այլ քմահաճույքներ է կատարում. Վլադիմիր Գասպարյան
28.12.2020 | 09:28

«Ի՞նչ արտահերթ ընտրություն, վերջացրեք: Քաղաքակիրթ ճանապարհներ շատ կան, այդ թվում՝ ընտրությունը, բայց չեմ կարծում, թե այս իշխանությունը կարող է նորմալ ընտրություն անցկացնել»,- դեկտեմբերի 27-ին՝ «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» հավաքի ժամանակ, Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀ նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը:


Նա վստահ է՝ երբ գերագույն գլխավոր հրամանատարը պարտվում է, անկախ ամեն ինչից պետք է հեռանա:
Ուժային կառույցներն ի՞նչ վերաբերմունք պետք է ունենան ներքաղաքական զարգացումներին. հետաքրքրվեցին լրագրողները: «Ովքեր չեն դիմանում տխմարությանը, թող հեռանան։ Բայց ոստիկանությունն ու ուժային կառույցներն այսօր պետք է լինեն իրենց տեղում ու գործեն օրենքի սահմաններում: Ու կարծում եմ, որ ոստիկանությունը ոչ թե ապօրինի հրամաններ, այլ քմահաճույքներ է կատարում»:

Դիտվել է՝ 6610

Մեկնաբանություններ