Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Նիկոլ Փաշինյան. Երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակներից, նոր որակ բերել երկրին

Նիկոլ Փաշինյան. Երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակներից, նոր որակ բերել երկրին
14.01.2021 | 13:21

2021-ի կառավարության առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց բոլորին այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի պարտականությունները կարողանան պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակներից:

«Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն ու կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմին», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ