ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնել է Անկարա

Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնել է Անկարա
18.01.2021 | 21:19

2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մաասի հանդիպման գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է:


Այդ հարցի համատեքստում Թուրքիան քննարկման է դնելու նաև իր քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզայի ազատականացման հարցը, որը ավելի վաղ արդեն իսկ բանակցությունների առարա եղել է կողմերի միջև:

Դիտվել է՝ 3026

Մեկնաբանություններ