«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ֆելիքս Ցոլակյան. Մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում

Ֆելիքս Ցոլակյան. Մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում
21.01.2021 | 22:01

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանը մի շարք ահազանգեր է ստանում՝ կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։ «Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։


Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ՝ գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով։ Պարոն դեսպանի հետ հանդիպելուց անմիջապես հետո՝ հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը նույնպես պարզաբանումներ է տվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է գերիների անվտանգ վերադարձը Հայրենիք ապահովելու համար։


Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Անհամբեր սպասում ենք Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։
Խիղճ և խաղաղություն բոլորիս...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ցոլակյանը:

Դիտվել է՝ 2989

Մեկնաբանություններ