Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վեհափառ. Գերիների վերադարձի վերաբերյալ քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը

Վեհափառ. Գերիների վերադարձի վերաբերյալ քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը
28.01.2021 | 13:05

Եկեղեցին ջանքեր գործադրում է, որ կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - ասաց վեհափառը։


Նա ասաց, որ դատապարտում են գրավված տարածքներում եկեղեցիների պղծման երևույթները և ջանքեր գործադրում, որ միջազգային հանրությունը ևս իր դատապարտության խոսքն ասի։ «Ռուսաստանի Դաշնության իշխանությանը և ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին մեր գնահատանքի խոսքն ենք ասում այն աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր առաքելությունը», - ասաց Գարեգին Բ-ն:

Դիտվել է՝ 3967

Մեկնաբանություններ