Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արամ Սարգսյան. Պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է ու չի դադարեցվե՞լ, ու դուք հավատո՞ւմ եք դրան

Արամ Սարգսյան. Պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է ու չի դադարեցվե՞լ, ու դուք հավատո՞ւմ եք դրան
28.01.2021 | 21:24

«Մտածում էինք, որ Ադրբեջանը չի համաձարկվի հարձակվել, եթե համարձակվի էլ, Ռուսաստանը կկանգնեցնի։ Բայց արդեն 2016-ից ակնհայտ էր, որ մեր ռազմավարական գործընկերոջ առաջարկած ծրագիրը ու Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած մոդելը՝ Լավրովյան ծրագիրը, ամբողջությամբ համընկնում էին»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ խնդիրն այն էր, որ պետք է ռուսական զորքը մտներ Արցախի տարածք։ «Ու ինքը պիտի մտներ փրկչի կերպարով, որ փրկում է մեզ ցեղասպանությունից։ Իսկ մենք պիտի հասնեինք ցեղասպանության, որ իրենք մտնեին մեզ ցեղասպանությունից փրկելու, որ աշխարհին էլ ասեին՝ գիտե՞ք ինչ, եթե չմտնեինք, ցեղասպանություն էր լինելու, բռնի տեղահանություն։ Հետևաբար, որևէ մեկդ չմեղադրեք մեզ»,- ասաց Արամ Սարգսյանը։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի այն հայտարարություններին, թե ավելի շուտ են առաջարկել կանգնեցնել պատերազմը, բայց հայկական կողմը չի համաձայնել, Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Պուտինը թող ասի, որ երբ առաջին հանդիպումն իրենք արեցին՝ Լավրովի գլխավորությամբ՝ պատերազմը դադարեցնելու, մեկ օր ընդամենը տևեց։ Եվ այդ հրադադարը խախտեց Ադրբեջանը, նույն Պուտինն ու Լավրովը ոչինչ չասացին Ադրբեջանին։ Իսկ Թուրքիան անընդհատ ասում էր՝ առաջ, տղերք։ Իսկ սրանք չէին ասում։ Ասում էին՝ գիտես ի՞նչ, արի կամ լրիվ տուր՝ Շուշին էլ ներառյալ, կամ պատերազմը չի դադարելու։ Ինչ է, դա գաղտնի՞ք է։ Պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է ու չի դադարեցվե՞լ, ու դուք հավատո՞ւմ եք դրան»։

Դիտվել է՝ 4968

Մեկնաբանություններ