ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԱՄՆ նախագահը հանդես կգա արտաքին հարցերին նվիրված ուղերձով

ԱՄՆ նախագահը հանդես կգա արտաքին հարցերին նվիրված ուղերձով
01.02.2021 | 23:27

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես է գալու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված առաջին ծավալուն ուղերձով, որի հիմքում կլինի «Վերականգնել աշխարհում Ամերիկայի տեղը» կարգախոսը: Դեմոկրատ Բայդենը մտադիր է փոխարինել հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք գովազդված «Նախևառաջ Ամերիկան» հայտնի բանաձևը: Ենթադրվում է, որ Բայդենն իր լիակատար աջակցությունը կհայտնի պետական դեպարտամենտի նորանշանակ ղեկավար Էնթոնի Բլինքենին: Հունվարի 20-ին՝ պաշտոնամուտի ելույթում Բայդենը խոստացել է վերականգնել Թրամփի օրոք սասանված միջազգային դաշինքները և ապահովել ԱՄՆ-ի վերադարձը միջազգային քաղաքականության ասպարեզ: Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնությանը և կվերականգնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամի կարգավիճակը:

Դիտվել է՝ 3077

Մեկնաբանություններ