ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վահան Քերոբյան. Այս տարվա համար մեր ներքին պլանը 1 միլիարդ դոլարն է

Վահան Քերոբյան. Այս տարվա համար մեր ներքին պլանը 1 միլիարդ դոլարն է
10.02.2021 | 21:47

Կան մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր, որոնք նախորդ մի քանի տարում կուտակվել են և ինչ-որ պատճառներով չեն իրագործվում՝ ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, որ բազմիցս թվեր են ներկայացվել, կա՞ որոշակի պլանավորված կամ նախատեսվող ներդրումների ծավալ, որով օրինակ՝ տարվա առաջին եռամսյակում կարող ենք կյանքի կոչել որոշ ծրագրեր:


Նախարարի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ պետական տարբեր գերատեսչություններ այդ ծրագրերը շուկա մտցնելու մոտիվացիա չունեն: «Կարելի է ասել «Ռուչնոյ ռեժիմով» օգնում ենք ներդրողներին, որ իրենց ծրագրերը հասցնեն շուկա։ Կարելի է ասել, որ դա իմ աշխատանքի օրական մի քանի ժամն է: Գնահատական չեմ ուզում տալ, որովհետև պետք է խոսել արդյունքի մասին, որն արդեն կա: Բայց հավատացնում եմ, որ մենք ամեն օր տեսնում ենք արդյունքներ, ուղղակի չենք գրանցում»,-ասաց նախարարը:


Արձագանքելով Վահան Քերոբյանին՝ պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե մենք դիտարկում ենք ընդհանուր ակնկալիքների տեսանկյունից, ունենք ուղենիշ, ներդրողը պիտի գրանցի, որ հասարակությունը գնահատի այդ ուղենիշը:


«Թող գրանցվի, որ իմանանք ամեն եռամսյակ, ամեն ամիս ինչքանով ենք մոտենում, եթե չի գրանցվում, ուրեմն առնվազն այդ վիճակագրությունը պետք է վարվի, որպեսզի ինչպես օրենսդիրը, այնպես էլ շարքային քաղաքացիները կարողանան մոնիտորինգ իրականացնել»,- ասաց պատգամավորը:


Նախարարը պատասխանեց, որ իր կարծիքով վիճակագրությունն ինչպես կարգն է իրականացվում է: «Մեր ներքին պլանը, որը մենք ունենք, դա այս տարվա համար 1 միլիարդ դոլարն է և այդ pay plan-ը, որ մենք ունենք մի քանի միլիարդից բաղկացած, թույլ է տալիս ասել, որ մենք կհասնենք մեր ուզածին»,- ասաց նախարարը։

Դիտվել է՝ 4702

Մեկնաբանություններ