ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Էդմոն Մարուքյան. Ունենք երկու տարբերակ. կամ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը, և հայերենը չի լինում ընդհանրապես, կամ հայերենի հետ նաև լինում է ռուսաց լեզուն

Էդմոն Մարուքյան. Ունենք երկու տարբերակ. կամ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը, և հայերենը չի լինում ընդհանրապես, կամ հայերենի հետ նաև լինում է ռուսաց լեզուն
17.02.2021 | 14:35

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում փաստին, որ Արցախում ռուսաց լեզուն կարող է երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ ստանալ։

«Մենք ունենք 2 տարբերակ. կամ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը, և հայերենը չի լինում ընդհանրապես, կամ հայերենի հետ նաև լինում է ռուսաց լեզուն, որովհետև ռուսական մեծ կոնտինգենտ կա։ Հիմա ուզում եք էդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, բայց, ասենք, իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞։ Դա արդա՞ր է», - ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ ինքնիշխանությունը լեզուներով չի պայմանավորված, նա օրինակ բերեց Շվեյցարիայի Դաշնային Հարապետությունը, որտեղ պաշտոնական մի քանի լեզու կա։


Արցախի խորհրդարանը կքննարկի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ենթադրում է, որ ռուսաց լեզուն կդառնա երկրորդ պաշոնական լեզուն:

Դիտվել է՝ 6010

Մեկնաբանություններ