Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Ոչինչ ձերը չէ

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Ոչինչ ձերը չէ
31.01.2022 | 13:59

Աշխարհը լավ թխված գաթա չէ, որ դրել եք սկուտեղին և ուզում եք բաժանել արյունոտ դանակներով։ Ձեզ թվում է՝
բախտի նշանը ներսում կա՞։ Սու՛տ է։
Առանց կռվի չի կարող գաթան արդար բախշվել սովյալներին։


Մոռանու՞մ եք, որ հացթուխը Տերն է ամենայնի, վերևում է, և նրա համար հաճո չեն պայթյունների այսչափ որոտը, պատերազմների աճը, զինանոցների անչափելի հարստությունները, սատանայահղում չարությունները, սեռափոխությունները։ Այսքան մահերի, անարդարությունների, ոտնձգությունների, ագահության համար նա ձեզ չի ներելու, ա՛յ աշխարհի խղճուկ հզորներ...
Իր բարձրահարկը Ամենեցին կհամարի սխալ կառուցված, կքանդի և նորից կսկսի ցանկալի հիմքերը դնել։


Այնպես որ, ոչինչ ձերը չէ, ուշքի եկեք, ընչաքաղց արկածախնդիրներ, թողեք, որ ամեն ինչ իր տեղում մնա։ Խաղաղ ապրեք, բարեգթորեն նայեք ձեր շուրջը և մարդկանց մի՛ դարձրեք փշրվող խաղալիքներ։

Դիտվել է՝ 9819

Մեկնաբանություններ