Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Խայտառակ կառավարման պտուղները

Խայտառակ կառավարման պտուղները
09.02.2022 | 15:23

Վերջապե՜ս... Վերջապես քաղաքական մեծամասնությունն ի ցույց դրեց հայ հասարակությանը ազգային-պետական արժանապատվությունը կարևորելու միասնական դրսևորում՝ Բատկան հիմար-հիմար դուրս տալու հետևանքով, իմքայլաքպական աննախադեպ նետահարումներից խոցված, այլևս ոչ ևս է: Եվ ինչո՞ւ է նա նման անհեթեթ մտքեր արտահայտում մեր հասցեին:

Կարո՞ղ է իրեն մեր դրացի կառուցողական ղզբաշու տեղն է դրել, որին հանդուրժելի և ներելի է քաղաքական մեծամասնության կողմից ամեն հայհոյանք: Ձեզ տեսնեմ, քաջ ու հայրենասեր իմքայլաքպ-ական պատգամավորներ, շարունակեք արժանացնել մեզ աննախադեպ ծաղր ու ծանակի ամեն տեղից վեր կացողի կողմից ձեր խայտառակ գործունեությամբ:


Դավիթ Մկր Սարգսյան

Դիտվել է՝ 28030

Մեկնաբանություններ