Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ես ձեզ ինչպե՞ս սիրեմ. Հայկ Մարտիրոսյան

Ես ձեզ ինչպե՞ս սիրեմ. Հայկ Մարտիրոսյան
21.06.2022 | 07:28

Երբ վրանում մարդ կաթվածից մահացավ, վնգստացիք՝ քիչ է, երանի բոլորդ նրան հետևեք:
Երբ հրապարակում մարդ վատացավ, բժիշկը օգնություն էր ցույց տալիս, ոռնացիք՝ բժիշկ, էնպես արա, հետ չգա:


Երբ մեքենան քշեցին մարդկանց վրա, ժնգժնգացիք՝ ափսոս, ոչ մեկը չսատկեց:
Հիմա, երբ ձեր կուռքին չպաշտելու համար օրը ցերեկով յոթ հոգու փռել են գետնին, երանավետ ժպիտով դարձյալ վնգստում եք՝ քիչ է...
Հետո էլ ասում են՝ սիրեք ձեր թշնամուն: Ես ձեզ ինչպե՞ս սիրեմ: Դուք՝ կռապաշտ, ես՝ քրիստոնյա, ես՝ մարդ, դուք՝ գազան:

Դիտվել է՝ 8640

Մեկնաբանություններ