Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան
25.06.2022 | 13:00

Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: «Freedom Support Act» օրենքի 907-րդ բանաձևն արգելում է ԱՄՆ-ի կառավարությանը Ադրբեջանին օգնություն տրամադրել: Դա հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ նախագահը շրջանցում է այդ օրենքը, դրա մասին տեղյակ է պահում Կոնգրեսին և կարող է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդպես էլ վարվում են ԱՄՆ-ի բոլոր նախագահները յուրաքանչյուր տարի՝ սկսած 2002-ից:


2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Թեկնածու Բայդենը ժամանակին նախագահ Թրամփին կոչ էր անում դադարեցնել օգնությունը Ադրբեջանին և այլևս չշրջանցել 907-րդ բանաձևը: Մեր համայնքն ու լոբբիստներն ամեն ինչ արեցին հնարավորության այս պատուհանից օգտվելու համար: Այս առումով նրանք Հայաստանի իշխանություններից որևէ աջակցություն չեն ստանում: Նրանք Վաշինգտոնում միայնակ են պայքարում թուրք-ադրբեջանական լոբբինգի, դեսպանությունների և նավթադոլարների դեմ:

Դիտվել է՝ 12484

Մեկնաբանություններ