Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են

Ասում են
19.07.2022 | 07:25

Արմեն Գրիգորյանի խոսքն այնքան շիտակ էր, այնքան համարձակ և շատ դեպքերում այն տոնայնությունն ուներ, որը շատ շատերի ուղեղում կար, այդ թվում՝ քաղաքական գործիչների, բայց, այս կամ այն հաշվարկներից ելնելով, չէր հնչում:

Արմեն Գրիգորյանն իր անցած կյանքով, դպրոցով այնքան ազատ էր, որ չէր հանդուրժում որոշակի քաղաքական կամ դիվանագիտական նյուանսներ, ինքն ասում էր այն, ինչ մտածում էր, շատ դեպքերում ընդդիմադիր զանգվածների համար այդ խոսքը բավականին հոգեհարազատ էր, ազդեցիկ էր և օգնում էր: Կարծում եմ՝ դա էր ամենամեծ ազդեցությունը, որի պատճառով ինքը հայտնվեց բանտում:
Արմեն Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը փուչիկ էր և ընդամենը պատրվակ՝ մարդուն փակելու համար:


Վիգեն Հակոբյան

Դիտվել է՝ 42992

Մեկնաբանություններ