Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Գլխակեր «խաղաղության դարաշրջանը». Անդրանիկ Թևանյան

Գլխակեր «խաղաղության դարաշրջանը». Անդրանիկ Թևանյան
29.09.2022 | 07:21

Թշնամին կրկին կրակում է։ «Խաղաղության դարաշրջանի» պայմաններում ունեցանք հերթական զոհերը։ Պաշտոնապես երեքն են։ Անունները չգիտեմ։ Չեն հայտնում։
Սրանք զոհերին թաքցնում են, որ անուղեղները «երջանիկ անտեղյակության» կամ «ջայլամային» կյանքով ապրեն՝ որոճալով իրենց առաջ նետած տեղեկատվական զիբիլը։
Էս սրիկաները զոհերին դարձրեցին անդեմ, անանուն, ընթացիկ կյանքի անբաժանելի մաս, սովորական երևույթ, լրահոսի վերնագիր․․․


Զոհերը դարձան վիճակագրություն՝ պլյուս, մինուս ճշգրտումով։
Իրենք քարոզում էին, որ զինվորները զոհվել էին հանուն ոչնչի։ Հիմա ոչինչ են սարքում նաև զոհերին։
Որքան մահ և չարագույժ էներգիա կա այս նախադասության մեջ․ «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են ու ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»։

Դիտվել է՝ 16165

Մեկնաբանություններ