Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ադրբեջանը գործիք է մեծ մրցախաղում

Ադրբեջանը գործիք է մեծ մրցախաղում
08.01.2023 | 10:33

Որքան հասկանում եմ, քաղաքակիրթ Արևմուտքին պետք է առանց արյան Արցախը հայերից մաքրել՝ ավելորդ անգամ իրենց «խղճին» բեռ չվերցնելու համար։ Լաչինի միջանցքի փակելն իրենց «քաղաքակիրթ» ծրագիրն է, ու դրա համար է համատարած լռություն տիրում։

Մարդու իրավունքները «պաշտպանելով» են աշխարհաքաղաքական խնդիրներ ցանկանում լուծել ու Հայաստանում էլ բազմաթիվ գործիքներ ունեն, այդ թվում՝ աշխուժակ-վերլուծաբանների տեսքով։ Ինչ վերաբերում է Արցախին, այդ ծրագիրը պետք է տապալվի։ Որքան ժամանակ այնտեղ մնան մարդիկ, այդ ծրագիրը չի գործի։ Հոգեբանական ամրությունն է հիմա որոշիչը։

Հիմա մրցախաղը հոգեբանական դաշտում է. ով ոգով ավելի հզոր է, նա էլ կհաղթի: Ադրբեջանը մեծ մրցախաղում գործիք է, խաղացող չի, իսկ նման խաղերում գործիքն օգտագործում են ու զոհաբերում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 14896

Մեկնաբանություններ