Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

«Դուք ինձ հետ համագործակցում էիք»

«Դուք ինձ հետ համագործակցում էիք»
17.05.2023 | 23:20

Ժողովուրդը միշտ էլ ունի ապստամբելու իրավունք, երբ կառավարիչներն իրենց պահում են վերջին ստահակի նման։

Ու հեչ կարևոր չէ, որ նախկին ապստամբողները «փոշմանել» են ու հիմա քաղաքական գուրու են խաղում, ապստամբությունից հետ պահում, «այլ մեթոդներ» փնտրում։

Ապստամբության իրավունքն ազգի արժանապատվության մակարդակի հետ խիստ է կապված, ու այն չեղարկողները, անհնար ու անիմաստ, առանց լուրջ հիմնավորման վճռական պահին անպատեհ համարողները հենց ազգի պատվի հետ են խաղում։

Կա մի քաղաքական խավ, որին ձեռնտու է, որ նոլիկն ավարտին հասցնի հանձնումը, ու իրենք մաքուր գան, նոլիկի մեթոդներով հիմա էլ նոլիկնոցը նախկին հռչակեն ու փնովեն։

Բայց մոռանում են, որ դիմացը նոլիկն է՝ անբարո մեկը, ով բոլորին իր հետ տանելու է մի հին հրեական անեկդոտի՝ բոլորին ամբողջ կյանքում վատություն արած մեռնող ծերուկի նման, որը մահվան մահճում վերջին ցանկությամբ, ինչը չէին կարող չկատարել, բռնել է տալիս հարազատներին, բարեկամներին։

Բավական է, որ ասի.

-Դուք ամեն ինչ գիտեիք, դուք ինձ հետ էիք, դուք ինձ հետ համագործակցում էիք։

Կարեն Ավագյան

Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 4533

Մեկնաբանություններ