Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ՈՒլի պես գնացին հետևից

ՈՒլի պես գնացին հետևից
03.06.2023 | 14:27

Հայ֊-ադրբեջանական հակամարտության այն պահին, երբ հայերն ինչ֊-որ չափով ռազմական գերակշռության էին հասել, ադրբեջանցիները գտան աշխարհի ամենափորձառու ադրբեջանցուն` հմուտ, խորամանկ, լուրջ կապերով, ամեն ինչով բոլոր ադրբեջանցիներից փորձված Հեյդարին ու դարձրին իրենց ղեկավար. տարիներով էլ ենթարկվում են նրան ու նրա սերնդին։

Իսկ այն պահին, երբ արդեն պարզ էր, որ Ադրբեջանն ունի ռազմական գերակշռություն Հայաստանի հանդեպ, հայերը գտան դեղին մամուլում կլյաուզայով զբաղվող, կրթությունը կիսատ թողած, ոչ մի բանում փորձ չունեցող, պոպուլիստ մի խելագարի և ուլի պես գնացին հետևից։

Թե բա` մենք խելոք ազգ ենք, ադրբեջանցիները ոչխար են։

Տո լավ, է՜, ինչո՞վ ենք խելոք։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3983

Մեկնաբանություններ