Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Արցախի հարցում երկար տարիներով ամրագրվելու էր ստատուս-քվոն, եթե…

Արցախի հարցում երկար տարիներով ամրագրվելու էր ստատուս-քվոն, եթե…
16.07.2023 | 22:16

«Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը կյանքի կոչելու միակ իրական առաջարկը, դեռևս մինչև 2018 թվականը, տվել էր Ռուսաստանը, երբ պայմաններ էր ստեղծել Արցախի կարգավիճակի հարցը ապագային թողնելու համար։

Եթե Ռուսաստանի առաջարկած այդ տարբերակը կյանքի կոչվեր, ապա Արցախի հարցում երկար տարիներով ամրագրվելու էր ստատուս-քվոն։

Եվ երբ գար Արցախի կարգավիճակի հարցը քննարկելու ժամանակը, ապա Արցախի դիրքերն այնքան ամրացած կլինեին, որ նրան Ադրբեջանի կազմ վերադարձնելը պրակտիկորեն անհնար կլիներ։

Իհարկե, ԱՄՆ-ը ռուսական այդ տարբերակը թույլ տալ չէր կարող և Հայաստանին արգելեց գնալ այդ ճանապարհով։

Չէ՞ որ Ռուսաստանին հարվածելու համար Արևմուտքին պետք էր ամբողջությամբ վերացնել Արցախը, իր հայկական գործոնի հետ միասին առհասարակ։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ