ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նիկոլի միակ էկզիստենցիալ խնդիրն իշխանության մնալն է

Նիկոլի միակ էկզիստենցիալ խնդիրն իշխանության մնալն է
18.07.2023 | 09:30

Կան քաղաքականությամբ զբաղվող որոշ ծաղրածուներ, ովքեր ամեն անգամ զարմանում են Նիկոլի արարքներից։

Իրականում ոչ մի զարմանալի բան չկա` որքան էլ Նիկոլն իրեն աննորմալ պահի, որքան էլ ցածրակարգ գովազդային ակցիաներ կազմակերպի իր և իր շրջապատի համար, որքան էլ իրարամերժ ստեր ասի` այնուամենայնիվ, Նիկոլը անմեղսունակ չի, նա շատ լավ գիտակցում է իր վիճակը և իր կատարած և կատարվելիք արարքների ծանրությունը։

Նիկոլը հասկանում է, որ այս պահին իր միակ տարբերակը իշխանության մնալն է։

Արցախի և տեղի բնակչության խնդիրները Նիկոլի խնդիրները չեն:

Հայաստանի խնդիրները` Նիկոլի խնդիրները չեն:

Նիկոլի միակ էկզիստենցիալ խնդիրն իշխանության մնալն է։ Հետևաբար, իշխանության մնալու համար Նիկոլը պատրաստ է դիմել ցանկացած քայլի։

Սա շատ պարզ իրողություն է:

Ընդդիմադիր լինել և չհասկանալ այս ամենը, անթույլատրելի է։

Նիկոլի քայլերի և հասցված վնասների վրա պարբերաբար զարմացող ընդդիմադիրներն արժանի են ոչ միայն ծաղրի այլ նաև շատ կոշտ քննադատության, որովհետև բացի ծիծաղելի լինելուց նաև օժանդակում են Հայրենիքի կորստին:

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ