Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Թուրքական դիվանագիտություն

Թուրքական դիվանագիտություն
20.07.2023 | 23:36

Թուրքիան պատրաստվում է Ուկրաինային փոխանցել հերթական ռազմական օգնությունը, որը կներառի 180 միավոր Bayraktar TB2, 100 միավոր Bayraktar Mini, 500 միավոր զրահապատ մեքենա, 122-մմ ռեակտիվ արկեր։

Ինչպես նշում է «Միլիտարիստ» պարբերականը, մոտ ապագայում հնարավոր է լինեն նաև հրետանային ռազմամթերքի մատակարարումներ, ինչը կապված է արևմտյան ռազմամթերքի պաշարների սպառման հանգամանքի հետ։
Շաբաթներ առաջ Թուրքիան արդեն հայտարարել էր Ուկրաինային տրամադրվող ինքնագնաց հրետանային T155 Firtina համակարգերի մատակարարման մասին։ Ավելին, հուլիսի 8-ին երկու երկրների միջև կնքված հուշագրով Թուրքիան Ուկրաինայի տարածքում պատրաստվում է կառուցել Bayraktar ԱԹՍ-ների գործարան։ Էրդողանի փեսա Հալուկ Բայրաքթարն էլ անձամբ վերահաստատել է Ուկրաինայի հետ համատեղ Bayraktar TB2 и Bayraktar Akinci ԱԹՍ-երի արտադրություն նախաձեռնելու կարևորությունը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ