ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սերմերը ցանելու ժամանակը, կամ նորից ՀայաՔվեի մասին

Սերմերը ցանելու ժամանակը, կամ նորից ՀայաՔվեի մասին
25.07.2023 | 07:44

Սիրելի՛ հայրենակիցներ, երբ գալիս է ընտրություն կատարելու վճռական պահը, կարևոր է ազգային գաղափարախոսությամբ կողմնորոշվելը։ Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է բաց չթողնել սերմանելու պահը և սերմերը ցանել ճիշտ ժամանակին։ Իմ կարծիքով, այժմ հենց այդ պահն է․ մեզ համար բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար խիստ անհրաժեշտ է «ցանելը», տվյալ դեպքում՝ ՀայաՔվեի ստորագրահավաքին մասնակցելը։ Այստեղ ամենևին էական չէ, թե սերմերն ինչ պարկի մեջ են, կարևորը սերմերի որակն է ու նրանց տեսակը՝ անպայման հայկական։

Եթե իսկապես ուզում ենք ցորեն ցանել և արդյունք ունենալ, ապա ցորենը պետք է ցանել ճիշտ ժամանակին։ Մինչ խիստ կասկածամիտները կսկսեն մտածել, թե ցորենն ինչ պարկում է լցված՝ հին, թե նոր, որտեղ է արտադրվել՝ Ռուսաստանում, թե Ամերիկայում և այլն, ցանելու ժամանակը կանցնի, և մեր արտում ոչինչ չի ցանվի։ Համաձայն չե՞ք, որ նախընտրելին ցանելն է և հետո անպայման խնամելը՝ սպասելով բերքի հասունացմանը։ Ասածս այն է՝ ստորագրենք և տե՛ր կանգնենք մեր ստորագրությանը, դա ավելի կարևոր է, քան հին ու նոր անելը։ Տեր կանգնենք և դառնանք Հայաստանը, Արցախն ու հայկական ինքնությունը պաշտպանողներից մեկը։ Քանի դեռ ուշ չէ։ Հիմա՛ է սերմերը ցանելու ճիշտ ժամանակը։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ