Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հայկական պահանջատիրությունը թուրքական դիվանագիտության աչքի լույսի նման պահպանվող հարց է

Հայկական պահանջատիրությունը  թուրքական դիվանագիտության  աչքի լույսի նման պահպանվող հարց է
03.08.2023 | 19:41

Հիմա էլ լուրջ դեմքերով էլի գրում, ասում, հարցազրույց են տալիս, թե. «Թուրքերը, որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նախապայման, պահանջում են մոռանալ Հայոց ցեղասպանությունը և պահանջատիրությունը:

Թողեք այդ պրիմիտիվ մտածողությունը:

Թուրքիայի համար մեր ցեղասպանությունը, մասնավորապես պահանջատիրությունը, երկնային մանանայի նշանակություն ունի:

ՈՒ քանի գոյություն ունի թուրքական տարածքներում քրդական գեթ մեկ խոշոր աշիրաթ, հայկական պահանջատիրությունը թուրքական դիվանագիտության

աչքի լույսի նման պահպանվող հարց է:

Այլ հարց է, թե մենք մեզ ինչպես կդրսևորենք, եթե իրերի բերումով, մի օր Թուրքիան ճանաչի այդ տարածքների վրա մեր ժառանգական իրավունքը:

Հայրենիք կդարձնե՞նք, թե՞ մեր ժառանգության իրավունքը բարձր գնով կծախենք քրդերին:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ