Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Փաշինյանական Հայաստանը լրացրեց այդ շարքը

Փաշինյանական Հայաստանը լրացրեց այդ շարքը
05.08.2023 | 12:48

2019 թվականի նոյեմբերի 16-ից Հայաստան իմ մուտքի ապօրինաբար արգելքի հետ կապված փաստը վերջին տարվա ընթացքում արդեն նախադեպ է դարձել, որը կիրառվում է որպես «պատժամիջոց» Սփյուռքի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր իրենց թույլ են տալիս քննադատել Փաշինյանի դավաճանական ռեժիմը։

Ի՞նչ նոր ապօրինություններ են մեզ սպասում «ժողովրդավարական» Հայաստանում Փաշինյանի օրոք։ Հնարավոր է ամեն ինչ, իսկ մինչ այդ կարող ենք փաստել, որ աշխարհում կար միայն մեկ պետություն, ուր հային ապօրինաբար արգելում են մուտք գործել՝ Ադրբեջանը, սակայն փաշինյանական Հայաստանը ևս լրացրեց այդ շարքը։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2498

Մեկնաբանություններ