ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Զինվորների մկրտություն

Զինվորների մկրտություն
17.08.2023 | 19:29

Այսօր Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցում տոն էր։ Հայ Առաքելական Զինվորյալ Եկեղեցում կատարվեց զինվորների մկրտություն։ Մկրտության խորհուրդը կատարեց Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Արարողությունը կազմակերպել էր զինվորների հրամանատար փոխգնդապետ Վահե Հակոբյանը։ Ներկա էին զինվորականներ, զինվորների ընտանիքներիի անդամներ, ընկերներ։

Խորհրդանշական էր, որ մկրտվողներից երկուսի կնքահայրությունն ստանձնեցին իրենց զինվոր ընկերները։

Մկրտվողներն ստացան հայոց Աբգար, Տրդատ և Աշոտ արքաների անունները։

Մկրտությունից հետո զինվորներին իր հայրական օրհնությունը տվեց Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Սրբազան Հայրը մկրտված զինվորներին նվիրեց ՆԱՐԵԿ աղոթագրքեր և հորդորեց անսասան մնալ հավատքի մեջ և ուժեղ լինել։

Աշտարակի ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ