ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.08.2023 | 00:01

Արարի՛չ անճառելի և Աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորի՛ր իմ միտքը պայծառ նշույլներով և հեռացրո՛ւ իմ միջից մեգն անգիտության:

Դո՛ւ, որ մանուկների լեզուները պարզախոս ես ստեղծել, վարժի՛ր իմ լեզուն և շուրթերս Քո շնորհների օրհնությա՛մբ լցրու։

Սրությո՛ւն տուր ինձ՝ հասկանալու, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ բացատրելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատ շնորհ՝ խոսելու:

Պատրաստի՛ր ու հարդարի՛ր մուտքն իմ այս կյանք, կյանքիս ընթացքն ուղղի՛ր և ավարտին հասցրու Տիրոջով՝ Հիսուս Քրիստոսով։

Ամե՜ն:

Ս. Գրիգոր ՏԱԹԵՎԱՑԻ.

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ