Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ազատվել Նիկոլից մինչև ընտրություններ

Ազատվել Նիկոլից մինչև ընտրություններ
21.08.2023 | 19:19

Նիկոլը, ամենայն հավանականությամբ, արդեն խոստացել է Բլինքենին և Էրդողանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», բայց՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հանկարծ չխաթարի իր կուսակցության հավանական հաղթանակը։ Իհարկե, հանրությանը հետո դա կներկայացվի որպես «բաց կոմունիկացիաներ»: Հետևաբար, Երևանի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք իրենց հայտարարում են հականիկոլական, պետք է մինչև ընտրությունները կարողանան ազատվել Նիկոլից: Հակառակ դեպքում, այս անգամ նույնպես կլեգիտիմացնեն Նիկոլի կուսակցության շռնդալից հաղթանակը:

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2477

Մեկնաբանություններ