ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արցախի սահմաններին հումանիտար բեռների խցանում է, Արցախի ներսում՝ հումանիտար աղետ

Արցախի սահմաններին հումանիտար բեռների խցանում է, Արցախի ներսում՝ հումանիտար աղետ
29.08.2023 | 12:25

Բաքվից Ստեփանակերտ է ուղևորվել երկու մեծ բեռնատար՝ 40 տոննա բեռով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հումանիտար օգնությունն ուղարկում է Կարմիր կիսալուսնի կազմակերպությունը, երևի, Կարմիր խաչի նման մի կառույց է: Հաղորդում են, որ հետո պատրաստ են նորից ուղարկել: Ա՜յ քեզ արևելյան խորամանկություն, ա՜յ քեզ դիվանագիտություն: Սա նպատակ ունի, ըստ իրենց մտածելակերպի, դիմակազերծել հայերի կազմակերպած կեղծ հումանիտար աղետը: Հիմա, եթե երկու բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն: Շուտով Կոռնիձոր կհասնեն նաև ֆրանսիական բեռնատարները, ասում են՝ օգոստոսի վերջերին: Այսպիսով, Արցախի սահմաններին հումանիտար բեռների խցանում է, Արցախի ներսում՝ հումանիտար աղետ, անցակետում՝ երիտասարդների առևանգում, սահմաններին՝ կրակոցներ և զոհեր, Երևանում՝ քաղաքային ընտրություններ, իսկ մարզերում՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման մոնիտորինգ: Նաև՝ ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակազրկում որքան հնարավոր է, ինչն ավելի ցցուն է դառնում Մակրոնի հրապարակային հայանպաստ ելույթներից: Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա: Ինչպես կասեր հանրահայտ «01-99» ֆիլմի հերոսը՝ «էս ինչ հաշիվ ա՞», կամ՝ «մի հատ կանգնեք, տեսնենք՝ ով ում բարեկամն ա»:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ